Դուշանբեում մեկնարկել է Կենտրոնական Ասիայի երկրների ղեկավարների հանդիպումը՝ Ալիևի մասնակցությամբ
Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում մեկնարկել է Կենտրոնական Ասիայի պետությունների ղեկավարների 5-րդ խորհրդակցական հանդիպումը, որին առաջին անգամ մասնակցում է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Նախատեսվում են Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի երկկողմ հանդիպումները Դուշանբե ժամանած պետությունների ղեկավարների հետ, ինչպես նաև երկրների ղեկավարների համատեղ նիստը:
Գագաթնաժողովի ավարտին նախատեսվում է մի շարք փաստաթղթերի ստորագրում, այդ թվում՝ պետությունների ղեկավարների համատեղ հայտարարությունը, Կենտրոնական Ասիայում ցամաքային տրանսպորտի փոխկապակցվածության և երիտասարդական քաղաքականության ընդհանուր ուղղությունների մասին համաձայնագրերը: Տաջիկստանի ԱԳՆ-ն հայտնում է, որ նախագահները կքննարկեն նաև անվտանգության և տնտեսական համագործակցության հարցեր:
Կենտրոնական Ասիայի պետությունների ղեկավարների խորհրդատվական հանդիպումներ անցկացնելու նախաձեռնությամբ 2017 թ. հանդես էր եկել Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը: Առաջին հանդիպումը տեղի է ունեցել Ղազախստանում, երկրորդը՝ Ուզբեկստանում, երրորդը՝ Թուրքմենստանում, չորրորդը՝ Ղրղզստանում: