Շվեդիայում այրել են Էրդողանի խրտվիլակը
Շվեդիայի խորհրդարանի շենքի առջև այրել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խրտվիլակը: Թուրքական լրատվամիջոցները գրում են, թե ոստիկանությունը պարզապես հետևել է միջադեպին: Նշվում է, որ ակցիան կազմակերպել են Քրդստանի աշխատավորական կուսակցության կողմնակիցները:
Հիշեցնենք, որ Շվեդիան սպասում է ՆԱՏՕ-ին անդամակցության հայտի վավերացմանն Անկարայի կողմից:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգն ավելի վաղ հայտարարել էր, որ այս տարվա աշնանը Թուրքիայի խորհրդարանի նիստերի վերսկսումից հետո դաշինքին Շվեդիայի անդամակցության վավերացման հարցում առաջընթաց է ակնկալում: