Մոսկվան դիվանագիտական դեմարշ է հայտարարել Բաքվին. Զախարովա
Մոսկվան դիվանագիտական դեմարշ է հայտարարել Բաքվին՝ կապված Ռուսաստանի վերահսկողության տակ անցած ուկրաինական շրջաններում ընտրությունների վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության հետ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ռուսաստանի նոր տարածքներում ընտրությունների մասին Ադրբեջանի հայտարարություններն անընդունելի են և չեն համապատասխանում դաշինքի բնույթին: Բաքուն պետք է Ռուսաստանի տարածքային ամբողջականության հարցերին վերաբերվի նույն հարգանքով, ինչ նրանք մեզնից ակնկալում են, երբ խոսքը վերաբերում է Ադրբեջանին»,- հավելել է Զախարովան։
Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ չի ճանաչում ՌԴ վերահսկողության տակ անցած ուկրաինական շրջաններում անցկացված ընտրությունները: