Ուկրաինայի զինված ուժերը թևավոր հրթիռներով հարձակվել են Սևաստոպոլի վրա
		13.09.2023 . Միջազգային


Ուկրաինայի զինուժը թևավոր հրթիռներով ու ռազմածովային անօդաչու նավակներով խոցել է Ղրիմում Սևաստոպոլի նավերի վերանորոգման ամենամեծ օբյեկտը, ինչի հետևանքով վիրավորվել է 24 մարդ, 4-ի վիճակը ծանր է: Ռուսական տելեգրամյան մի շարք ալիքներ գրում են 2 զոհի մասին, պաշտոնապես հայտնի է միայն վիրավորների մասին։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ վնասվել է ռուսական երկու նավ, որոնք վերանորոգման փուլում էին: Խոսքը «Մինսկ» դեսանտային նավի և «Դոնի Ռոստով» սուզանավի մասին է։

Ուկրաինայի հետախուզությունը հաստատել է, որ հարձակումն իրականացրել է Կիևը։ Գերատեսչության ներկայացուցիչները կատարվածն անվանել են «հաջող գործողություն»։