Ադրբեջանական զինուժը Նոր Շենի ուղղությամբ խախտել է հրադադարը․ հայկական կողմն ունի վիրավոր

Ադրբեջանական զինուժը Նոր Շենի ուղղությամբ խախտել է հրադադարը․ հայկական կողմն ունի վիրավոր


ԼՂ ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են՝ սեպտեմբերի 13-ին՝ ժամը12։15-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Նոր Շենի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք։ 

 

Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում կա մեկ վիրավոր։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։

 

Միջադեպի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։