Ջրհեղեղ Լիբիայի Դեռնա քաղաքում. կան հարյուրավոր զոհեր, հազարավոր անհետ կորածներ
Լիբիայի` Միջերկրական ծովի ափին գտնվող Դեռնա քաղաքում «Դանիել» ցիկլոնի հետևանքով առաջացած ջրհեղեղի զոհերի թիվը կարող է հասնել մինչև 250-ի: Կարմիր մահիկի ընկերության Բենղազիի մասնաճյուղը հաղորդում է 150 զոհի և ավելի քան 100 մարդու անհետ կորելու մասին:
Երկրի ՆԳ նախարարն էլ հայտնում է հազարավոր անհետ կորածների մասին: Հաղորդվում է, որ անհետ կորածների թիվը կարող է հասնել մինչև 7 000-ի: