Ռուսաստանում ավարտվել են միասնական ընտրությունները
Ռուսաստանի բոլոր շրջաններում ավարտվել են միասնական ընտրությունները: Տարբեր մակարդակների 4000 քվեարկություն է անցկացվել 85 սուբյեկտում, բացառություն են եղել Կաբարդինո-Բալկարիան, Մարի Էլը, Սանկտ Պետերբուրգը և Յամալո-Նենեցյան Ինքնավար Օկրուգը:
Այս տարի առաջին անգամ ընտրություններ են անցկացվել Դոնեցկում և Լուգանսկում, Խերսոնում և Զապորոժիեում։
Բոլոր մակարդակների ընտրություններին մասնակցել է ավելի քան 81 հազար թեկնածու՝ հավակնելով 34 հազար տարբեր մանդատների ու պաշտոնների։ Ռուսաստանցիներն ընտրել են 21 նահանգապետ և 20 շրջանային խորհրդարանների պատգամավորների։ Բացի այդ, չորս շրջանում անցկացվել են Պետդումայի լրացուցիչ ընտրություններ։
«Միասնական Ռուսաստան» կուսակցությունը գոհ է ընտրությունների արդյունքներից: Ըստ քվեների հաշվարկի վերջին տվյալների՝ կուսակցությունը ձայների մեծամասնություն է ստացել երկրի գրեթե բոլոր շրջաններում:
Մոսկվայի քաղաքապետի ընտրություններում հաղթել է Սերգեյ Սոբյանինը՝ ստանալով 76,39 տոկոս (2,499,114 ձայն)՝ 100 տոկոս ձայների մշակման արդյունքով։ Երկրորդ տեղում Լեոնիդ Զյուգանովն է (8,11 տոկոս), լավագույն եռյակը եզրափակում է Բորիս Չեռնիշովը՝ ձայների 5,61 տոկոսով: