Մենք շարունակում ենք ուշադիր ու լրջորեն հետևել Կովկասում տեղի ունեցող զարգացումներին. Նասեր Քանանի

Մենք շարունակում ենք ուշադիր ու լրջորեն հետևել Կովկասում տեղի ունեցող զարգացումներին. Նասեր Քանանի



Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի մտահոգությանը ադրբեջանական զինուժի տեղաշարժի կապակցությամբ:
«Մենք կապի մեջ ենք և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի իշխանությունների հետ։ ՀՀ իշխանությունները մտահոգություն են հայտնել Ադրբեջանի կողմից նոր ռազմական հակամարտության հնարավորության վերաբերյալ, սակայն Բաքվի իշխանությունները մեզ հաղորդել են, որ ռազմական հարձակման մտադրություն չունեն, իսկ վերջին տեղաշարժերը սովորական գործողություններ են ձմռան նախաշեմին, քանի որ լեռնային շրջաններում երթևեկությունը գնալով դժվարանում է:

Իրանը զգայուն է հյուսիսային հարևանների հետ իր ընդհանուր սահմանների անվտանգության նկատմամբ, մենք երաշխավորում ենք մեր սահմանների անվտանգությունը և շարունակում ենք ուշադիր ու լրջորեն հետևել Կովկասում տեղի ունեցող զարգացումներին»,- ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին ճեպազրույցի ժամանակ։