Ռուբեն Սադոյանը ընդունեց Վրաստանում Չինաստանի դեսպանին
Ապրիլի 4-ին Վրաստանում ՀՀդեսպան Ռուբեն Սադոյանը ՀՀ դեսպանությունում ընդունեց Վրաստանում Չինաստանի դեսպան Ժի Յանչիին։ Այս մասին տողեկանում ենք դեսպանատան ֆեյսբուքյաֆ էջից։
Հանդիպմանը կողմերը քննարկեցին հայ-չինական երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր։
Հայաստանի դեսպանը զրուցակցին ներկայացրեց ղարաբաղյան հիմնահարցի էությունը՝ նշելով, որ խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա։
Կողմերը մտքեր փոխանակեցին տարածաշրջանային և գլոբալ մի շարք հարցերի շուրջ։