Հայաստանում ԵՄ առաքելությունը ուժեղացրել է պարեկությունը Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի սահմանամերձ հատվածներում

Հայաստանում ԵՄ առաքելությունը ուժեղացրել է պարեկությունը Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի սահմանամերձ հատվածներում

Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունն ուժեղացրել է իր պարեկային գործունեությունը Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանամերձ տարածքներում՝ դիտարկելու ցանկացած ռազմական զարգացում։ Այդ մասին նշված է առաքելության X-ի (նախկին Twitter) պաշտոնական միկրոբլոգում։
«Տեղում մեր ներկայության միջոցով մենք նպատակ ունենք նպաստելու լարվածության թուլացմանը և իրավիճակի մասին ԵՄ-ին անաչառ զեկուցմանը»,- նշված է գրառման մեջ: