Ռուսաստանի հետ հարաբերություններն աշխատանքային են․ ՀՀ ԱԳ փոխնախարար
		07.09.2023 . Միջազգային


Հայաստանի փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը հայտարարել է, որ հայ-ռուսական հարաբերությունները չպետք է գնահատել որպես լարված՝ հայտնում է РИА Новости-ն։

«Ռուսաստանի հետ հարաբերություններն աշխատանքային են, ինչպես միշտ լինում է բոլոր գործընկերների հետ։ Կան տարաձայնություններ, քննարկումներ են ընթանում, ինչը չի նշանակում, որ դա կարելի է մեկնաբանել որպես լարվածություն։ Ռուսական կողմի հետ բոլոր հարցերով աշխատանքներ են տարվում»,- ասել է Հովհաննիսյանը։

Պատասխանելով հարցին, թե արդյոք Երևանը մտադիր է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, փոխարտգործնախարարը նշել է, որ Երևանը քննադատում է ՀԱՊԿ-ին տարբեր հարցերի շուրջ, սակայն այժմ այդ հարցը օրակարգում չկա։