Զելենսկայան շնորհակալություն է հայտնել Աննա Հակոբյանին՝ Կիևի ֆորումի պանելային քննարկմանը մասնակցելու համար
Ուկրաինայի առաջին տիկին Օլենա Զելենսկայան X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում շնորհակալություն է հայտնել երեկ Կիևում տեղի ունեցած առաջին տիկնանց և ջենթլմենների ֆորումի պանելային քննարկման մասնակիցներին, այդ թվում՝ Հայաստանի վարչապետի տիկնոջը՝ Աննա Հակոբյանին:
ՀՀ վարչապետի տիկինը Ուկրաինայի առաջին տիկին Օլենա Զելենսկայի հրավերով սեպտեմբերի 6-ին Կիևում մասնակցել է «Առաջին տիկնանց և ամուսինների ամենամյա երրորդ գագաթնաժողովին»։