Հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունները մտահոգություն են առաջացնում Մոսկվայում․ Ռյաբկով

Հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունները մտահոգություն են առաջացնում Մոսկվայում․ Ռյաբկով



Մոսկվան հիմք է ընդունում այն, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամները պետք է հետևեն իրենց դաշնակիցների հետ զորավարժությունների պրակտիկային։ Այդ մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը՝ մեկնաբանելով հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունները, որոնք կանցկացվեն Հայաստանի տարածքում սեպտեմբերի 11-ից։

«Իհարկե, մենք ուշադրություն ենք դարձրել դրան։ Եվ մեր հայ դաշնակիցների, Հայաստանի դաշնակիցների ուշադրությունը հրավիրել ենք նրա վրա, որ դա ընկալում ենք մտահոգության տարրով»,- հավելել է դիվանագետը։