Ավստրալիան կոչ է անում կրկին բացել Լաչինի միջանցքը. դեսպան Գրեյմ Միխան
		06.09.2023 . Միջազգային


Ավստրալիայի դեսպան Գրեյմ Միխանը, որ հավատարմագրված է Հայաստանում, և ում նստավայրը Մոսկվան է, կոչ է արել ապաշրջափակել Լաչինի միջանցքը։

«Ավստրալիան խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում զարգացող հումանիտար իրավիճակով: Մենք կոչ ենք անում կրկին բացել Լաչինի միջանցքը և բոլոր կողմերին բոլոր երթուղիներով մարդասիրական բեռներ հասցնելու հնարավորություն ապահովել: Մենք աջակցում ենք ԿԽՄԿ-ի աշխատանքին»,- գրել է դեսպանը X-ի իր միկրոբլոգում: