Վրաստանի խորհրդարանը մերժել է Հաղթանակի օրը մայիսի 9-ից մայիսի 8 տեղափոխելու նախաձեռնությունը
Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ մերժել է ընդդիմադիր պատգամավոր Թեոնա Ակուբարդիայի օրենսդրական նախաձեռնությունը՝ Հաղթանակի օրը մայիսի 9-ից մայիսի 8 տեղափոխելու մասին:
Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելուն կողմ է քվեարկել 20 պատգամավոր, դեմ՝ 4-ը: Փոփոխությունների ընդունման համար անհրաժեշտ էր 76 պատգամավորի համաձայնությունը։
Ակուբարդիան նախաձեռնությունը հիմնավորել է նրանով, որ անհրաժեշտ է ֆաշիզմի դեմ հաղթանակի օրը նշել Եվրոպայի, այլ ոչ թե Ռուսաստանի հետ նույն օրը: Նրա խոսքով՝ օրինագիծը չի արգելում վետերաններին և այլ մարդկանց նշել մայիսի 9-ը և այդ օրը այցելել հուշահամալիր, սակայն պաշտոնական հանգստյան օրը պետք է լինի ամսի 8-ը: