Հնդկաստանը կարող է փոխել իր անունը
Հնդկաստանի իշխանությունները կարող են երկիրը վերանվանել Բհարաթ՝ հայտնել է The Economic Times պարբերականը:
Նշվում է, որ վարչապետ Նարենդրա Մոդիի գլխավորած կառավարությունը, ամենայն հավանականությամբ, սեպտեմբերի 18-22-ը նախատեսված խորհրդարանի հատուկ նստաշրջանի ընթացքում Հնդկաստանի պաշտոնական անվանումը Բհարաթ դարձնելու վերաբերյալ բանաձև կներկայացնի:
Ըստ աղբյուրի՝ «Հնդկաստան» (India) անվանումը երկիրը ստացել է Բրիտանական կայսրության գաղութ եղած ժամանակ և պետք է ջնջվի Սահմանադրությունից, քանի որ խորհրդանշում է ստրկությունը: Բհարաթը սանսկրիտով Հնդկաստանի ինքնանվանումն է:
Հնդկաստանի Ազգային կոնգրեսի ղեկավար Ջայրամ Ռամեշը հաստատել է, որ երկրի նախագահի անունից G20-ի պաշտոնական ընթրիքի հրավերներն ուղարկվել են «Բհարաթի նախագահ»-ի անունից՝ սովորական «Հնդկաստանի նախագահ»-ի փոխարեն: