Ռուսական ՀՕՊ-ը Մոսկվայի վրա հարձակում նախապատրաստող ԱԹՍ-ներ է խոցել․ Սոբյանին
Ռուսական հակաօդային պաշտպանության ուժերը Կալուգայի և Մերձմոսկվայի Իստրինսկի շրջանում խոցել են անօդաչու թռչող սարքեր, որոնք փորձել են հարձակում գործել Մոսկվայի վրա: Այդ մասին հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
Նա ընդգծել է, որ նախնական տվյալներով՝ սարքերի ընկնելու վայրում տուժածներ չկան, իսկ Իստրինսկի շրջանում բեկորների ընկնելու հետևանքով վնասվել է կենցաղային օբյեկտ։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից էլ հայտնել են, որ ԱԹՍ է ոչնչացվել նաև Ղրիմի երկնքում։