Ախալցխայում անցկացվել Է ցույց ի աջակցություն Արցախի
Այսօր Ախալցխայում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում կիրակնօրյա Սբ Պատարագի ավարտին կատարվեց Հանրապետական Մաղթանք Արցախի Հանրապետության անկախության առթիվ։
Աղոթքից հետո Եկեղեցու բակում Ախալցխահայությունըմիանալով համայն հայությանը, իրենց բողոքի ձայնը բարձրացրին բլոկադայի մեջ գտնվող, փաստացի ցեղասպանության շեմին հայտնված մեր Արցախ աշխարհի համար։
2022 թվականի դեկտեմբերի 12-ից Արցախը գտնվում է շրջափակման մեջ՝ Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանի հետ կապող միակ երթուղու, Ստեփանակերտ-Գորիս-Բերձոր (Լաչին) միջպետական ճանապարհի, փակման պատճառով, ինչի արդյունքում խախտվել է երկրի 120 հազ. բնակչության, այդ թվում՝ 30 հազար երեխաների, իրավունքները։
Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հայտարարության համաձայն՝ Արցախում արձանագրվել է սովամահության դեպք։ Նրա խոսքերով՝ 40-ամյա տղամարդը մահացել է «խրոնիկ թերսնման պատճառով»։ Ինչպես նաև, ըստ հայկական լրատվամիջոցների տարածված տեղեկատվության, Արցախում գրանցվել է չծնված երեխայի մահվան դեպք՝ վառելանյութի բացակայության շտապօգնության մեքենայի անհասանելիության պատճառով։