Ուզում եմ խնդրել բոլորին՝ ամենօրյա հասցեական գործով աջակցել արցախահայությանը և տեր կանգնել նրա ճակատագրին. ԼՂ ՄԻՊ
		02.09.2023 . Արցախ


ԼՂ մարդու իրավունքների պաշտպանը դիմել է 265 օր շրջափակման մեջ ապրող հայրենակիցներին:
 
«265 օր շրջափակման մեջ ապրող հայը Արցախում ստանձնել և համառությամբ, իրեն բնորոշ կողահաստությամբ տանում է իր բաժին պատասխանատվությունը՝ միաժամանակ ակնկալելով, որ նվիրական եռյակի մյուս հենասյուները ևս՝ Մայր հայրենիքն ու Սփյուռքը, հավատարիմ կմնան միասնականության երդմանը։
 
Ըստ այդմ՝ ուզում եմ խնդրել բոլոր֊բոլորին՝ ամենօրյա հստակ և հասցեական գործով աջակցել արցախահայությանը և տեր կանգնել նրա ճակատագրին»,- ուղերձում նշել է Գեղամ Ստեփանյանը: