ԼՂ ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը հարգանքի տուրք է մատուցել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում
ԼՂ անկախության հռչակագրի ընդունման 32-րդ տարեդարձի կապակցությամբ ԼՂ արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը սեպտեմբերի 2-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, ԼՂ իշխանությունների ու ժողովրդի անունից, ծաղկեպսակ է տեղադրել ու ծաղիկներ խոնարհել հայրենիքի անկախության ու ազատության համար իրենց կյանքը նվիրաբերած քաջորդիների հիշատակին։
Նախարար Ղազարյանը ծաղիկներ է զետեղել նաև այն զինծառայողների շիրիմներին, որոնց հարազատները Լեռնային Ղարաբաղի տևական շրջափակման պատճառով հնարավորություն չունեն այցելելու «Եռաբլուր»: