Հաջիևը դժգոհել է ՀՀ պետական բյուջեից Լեռնային Ղարաբաղին ավելի քան 360 միլիոն դոլարի աջակցության կապակցությամբ
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը դժգոհություն է հայտնել Հայաստանի պետական բյուջեից Լեռնային Ղարաբաղին ավելի քան 360 միլիոն ԱՄՆ դոլարի չափով աջակցության կապակցությամբ։ Նա Հայաստանին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում շարունակվող ներկայության և Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու համար:
Հաջիևը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները խոչընդոտում են Աղդամի ճանապարհով Ադրբեջանական Կարմիր մահիկի հումանիտար օգնության տեղափոխմանը:
Նա հնչեցրել է նաև մի շարք սպառնալիքներ. «Ադրբեջանն այլևս չի կարող հանդուրժել իր տարածքում գորշ անվերահսկելի գոտու առկայությունը: Անօրինական ռեժիմը պետք է լուծարվի և զինաթափվի»,- ասել է Ալիևի օգնականը: