Գերմանիայի կառավարությունը Վրաստանն ու Մոլդովան ներառել է անվտանգ երկրների ցանկում 31.08.2023 . Միջազգային
Գերմանիայի կառավարությունը Վրաստանն ու Մոլդովան ներառել է անվտանգ երկրների ցանկում։ Որոշման նախագիծը ներկայացրել է Գերմանիայի ներքին գործերի նախարար Նենսի Ֆեսերը, և այն հավանության է արժանացել նախարարների կաբինետի կողմից։
Անվտանգ երկրների ցանկում ընդգրկվելը նշանակում է, որ այդ երկրների քաղաքացիների ապաստանի դիմումներն ավելի արագ ընթացք կստանան, իսկ մերժման դեպքում արտաքսման ընթացակարգն անհամեմատ կհեշտանա: