Հավայան կղզիներում հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 99-ի

Հավայան կղզիներում հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 99-ի



Հավայան կղզիներում հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 99-ի: Տեղական իշխանությունը զգուշացնում է, որ այդ թիվն առաջիկայում կարող է էականորեն աճել:
Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են: Հարյուրավոր քաղաքացիներ էլ դեռ անհետ կորած են համարվում, հազարավոր մարդիկ տարհանվել են:
Ամենից շատ տուժել է Մաուի կղզու հյուսիսային հատվածը: Այնտեղ հրդեհները բռնկվել են օգոստոսի 9-ին։ Ուժեղ քամու պատճառով կրակը շատ արագ տեղափոխվել է զբոսաշրջային Լահայնա, ինչի հետևանքով, ըստ տեղական լրատվամիջոցների, քաղաքն ամբողջությամբ այրվել է։

Հավայան կղզիների նահանգապետը հայտարարել է, որ նահանգի պատմության մեջ սա «ամենաավերիչ բնական աղետն» է, որի վնասը գնահատվում է 6 միլիարդ դոլար: