Էրդողանը օգոստոսի 20-ին կայցելի Հունգարիա

Էրդողանը օգոստոսի 20-ին կայցելի Հունգարիա



Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հրավերով օգոստոսի 20-ին կայցելի Բուդապեշտ՝ հայտնել են Հունգարիայի կառավարության մամուլի ծառայությունից:
Նշվում է, որ հանդիպմանը քննարկվելու են անվտանգությանը և տնտեսությանը վերաբերող հարցեր: Կողմերը նախատեսում են քննարկել հունգարա-թուրքական բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի հաջորդ նիստը, որը տեղի կունենա տարեվերջին Բուդապեշտում։

Վերջին անգամ Թուրքիայի նախագահը պաշտոնական այցով Բուդապեշտ է այցելել 2019 թվականի նոյեմբերին։