Տյառնընդառաջի տոնը Ախալցխայում

Հայ Առաքելական Եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո, նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տեառնընդառաջը։
Տյառնընդառաջի տոնակատարությունները սկսվում են փետրվարի 13-ի երեկոյան:
Տոնի առիթով Ախալցխայի Սբ.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում երեկոյան տեղի ունեցավ ժամերգություն: Ժամերգության ընթացքում կատարվեց նորապսակների օրհնության կարգ։ Հոգեւոր տեսչությունը նորապսակներին նվիրեց Ջավախեցի Երկերի ժողովածու Ղազարոս Տեր Գրիգորյանի գիրքը:
Ժամերգության ավարտին եկեղեցու բակում նորապսակների հետ միասին վառվեց տոնական խարույկը:
Տյառնընդառաջ տոնը նշվեց շրջանի բոլոր հայկական եկեղեցիներում:
Տյառնընդառաջ նշանակում է Տիրոջն ընդառաջ գնալ։
Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի տնօրինությամբ Տեառնընդառաջը հռչակվել է նորապսակների օրհնության օր։
Akhaltskha.net