Մասնագիտական կրթության դիպլոմը հավասարվելու է լրիվ ընդհանուր կրթության դիպլոմին
Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը սկսում է, մասնագիտական կրթության բարեփոխումը: Փոփոխությունները նախատեսված են մի քանի ուղղությամբ:
Նախարարության լրատվությամբ, մասնագիտացված ուսումնարանի դիպլոմը հավասարվելու է լրիվ ընդհանուր կրթության դիպլոմին, որը նշանակում է, որ բազային կրթություն ունեցող երիտասարդները (9-րդ դասարան) մասնագիտություն ստանալու հետ միասին անցնելու են դպրոցական առարկաներ և ցանկության դեպքում կարող են ուսումը շարունակել բարձրագույն ուսումնական հաստատությունում: Այս մասին հաղորդում է Վրաստանի առաջին ալիքի կայքը:
Միևնույն ժամանակ ընդհանուր կրթություն ունեցող անձինք (12-րդ դասարան) հնարավորություն կունենան սովորել մասնագիտական ծրագրեր, որոնք մշակված կլինեն գործատուների կողմից:
Ներդրվելու է նաև կարճաժամկետ վերապատրաստման կուրսեր, որոնք տեղի են ունենալու շուկայում գոյություն ունեցող պահանջների համաձայն:
Մասնագիտացված ուսումնարաններում ուժեղացվելու են արտադրական ոլորտի և նորարարական տեխնոլոգիաների ուղղությունները:
Կրթության նախարարությունում ասում են, որ փոփոխությունները մշակվում են անհատ սեկտորի ներկայացուցիչների մասնակցությամբ: Բարեփոխումները մեկնարկելու են 2019 թվականի մարտից: