Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելը հակասում է զինադադարի համաձայնություններին. Ֆրանսիայի ԱԳ նախարար
Բաքվում մենք ընդգծել ենք, որ Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելը հակասում է երկու երկրների միջև զինադադարի համաձայնություններին, և եթե Ադրբեջանը որոշ մտահոգություններ ունի կամ պահանջներ ունի հոսքերի թափանցիկության վերաբերյալ, կան մի շարք այլ միջոցներ այդ հարցին մոտենալու համար և ոչ միակողմանի քայլերով: Այդ մասին Հայաստանի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան:
«Կայուն խաղաղությունը նաև նշանակում է խաղաղություն, որը հարգում և պաշտպանում է մարդու իրավունքները: Մենք ցանկանում ենք, որ բարի կամքի մարդասիրական քայլերը կարողանան նպաստել բանակցությունների համար ավելի լավ մթնոլորտ ստեղծելուն, լինի ռազմագերիների, անհետ կորածների հարցը, թե մի շարք այլ դժվարին թեմաներ, և մենք շարունակում ենք կոչ անել վերականգնել անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ համաձայն ստանձնած պարտավորությունների, բայց նաև համաձայն Արդարադատության միջազգային դատարանի վճռի: Այդ շրջափակումն արդեն մի քանի ամիս է տևում, և դա ընդունելի չէ, չի համապատասխանում միջազգային իրավունքի հանձնառություններին և, բացի այդ, մարդասիրական ճգնաժամի ռիսկ է ստեղծում ԼՂ բնակչության համար»,- ասել է Կոլոննան: