Ախալքալաքում էին 5 երկրի դեսպաններ

Ախալքալաքում էին 5 երկրի դեսպաններ

Այսօր՝ ապրիլի 27-ին, Ախալքալաքի SEREC գրասենյակում տեղի ունեցավ Ջավախքի ՀԿ-ների  և ԶԼՄ-ների ներկայացուցիչների հանդիպումը եվրոպական 5 երկրների դեսպանների հետ։
Նախաձեռնողը «Բազմազգ Վրաստան» հասարակական կազմակերպությունն էր։ Ախալքալաքում էին  Դանիայի, Էստոնիայի, , Լատվիայի, Լիտվայի եւ Նորվեգիայի դիվանագիտական  ներկայացուցիչները։ Քննարկվել է մի շարք հասարակական հարցեր, նաեւ խնդիրներ։ 
«Բազմազգ Վրաստան» ոչ կառավարական կազմակերպության նախաձեռնությամբ, Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանում Տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ Նաիրի Իրիցյանը, Մելքոն Մակարյանը և այլ պաշտոնատար անձիք եւ հանդիպեցին արտակարգ և լիազոր դեսպանների հետ:
Հանդիպման ընթացքում խոսել են Ախալքալաքի մունիցիպալիտետում էկոնոմիկայի զարգացման հեռանկարների, ազգային փոքրամասնությունների համար իրականացվող կրթական ծրագրերի մասին, ինչպես նաև զրուցել ժողովրդավարական սկզբունքների ամրապնդման վերաբերյալ: