Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը շուրջ երկու տարի իրականացնում է սոցիալական ծրագիր շրջանի կարիքավոր ընտանիքների համար
Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը շուրջ երկու տարի իրականացնում է սոցիալական ծրագիր շրջանի կարիքավոր ընտանիքների համար։ Տեսչությունը անապահով ընտանիքներին տրամադրում է սոցիալական օգնություն։
Երկու տարվա ընթացքում Տեսչությունը օգնել է շուրջ 370 ընտանիքների։ Այդ ընտանիքները որպես աջակցություն ստացել են սննդամթերք, բժշկության համար դրամական աջակցություն, ուսման վարձ, բնակարանի վարձ, կրթաթոշակ և տակդիրներ։
Հոգևոր Տեսչությունը անմասն չի թողել նաև ուսանողներին և դպրոցական աշակերտներին։ 3 ուսանողոհու հատկացվել է ուսման վարձ, իսկ 60 աշակերտների՝ գրենական պիտույքներ և հագուստ։
Հոգևոր Տեսչությունը կազմակերպել է նաև բարեգործական ճաշկերույթ տարեց ու միայնակ թոշակառու մարդկանց համար, որին մասնակցում էին շուրջ 100 հոգի։
Յուրաքանչյուր օգնություն տրամադրվում է Ախալցխայի հոգևոր տեսուչ՝ հոգեշնորհ Տեր Հակոբ աբեղա Սահակյանի և Ախալցխայի հարակից շրջանների հոգևոր հովիվ՝ արժանապատիվ Տեր Թորգոմ քահանա Վարդանյանի ներկայությամբ և անմիջական մասնակցությամբ։