Վրաստանում ՀՀ դեսպանն ընդունել է Աջարիայի Ինքնավար Հանրապետության կառավարության ղեկավարին
Վրաստանի Աջարիայի Ինքնավար Հանրապետություն կատարած այցի առաջին օրը` մարտի 11-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի գլխավորած պատվիրակությանը ընդունեց ԱԻՀ կառավարության ղեկավար Թոռնիկե Ռիժվաձեն։Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստանի և Վրաստանի միջև վերջին տարիներին համագործակցության նկատելի ակտիվացմանը։ Այս համատեքստում քննարկվեցին նաև ԱԻՀ հետ տնտեսության, մշակույթի և կրթության ոլորտներում, ինչպես նաև ապակենտրոնացված ձևաչափով փոխգործակցության խորացման հնարավորությունները։