Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի և երրորդ երկրների դեմ

Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի և երրորդ երկրների դեմ



Փետրվարի 24-ին G7 գործընկերների հետ համակարգված ԱՄՆ-ը կներկայացնի Ռուսաստանի դեմ հաջորդ պատժամիջոցները:
Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունն ու պետքարտուղարությունը նոր պատժամիջոցներ են կիրառելու Ռուսաստանի և երրորդ երկրների դեմ՝ կապված Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմական գործողությունների սկզբի առաջին տարելիցի հետ: Այս մասին հաղորդվել է Սպիտակ տան կայքում:
Նշվում է, որ նոր սահմանափակումները կանդրադառնան Ռուսաստանի 200 ֆիզիկական և իրավաբանական անձանց վրա, ինչպես նաև Եվրոպայի, Ասիայի ու Մերձավոր Արևելքի երրորդ երկրների վրա, որոնք կաջակցեն Ռուսաստանին: Հայտարարության մեջ չեն նշվում պետությունների անունները, որոնց նկատմամբ պատժամիջոցներ կկիրառվեն:

Պաշտպանության և տեխնոլոգիական արդյունաբերության հետ կապված անձինք, ներառյալ նրանք, ովքեր օգնում են Մոսկվային «խուսափել պատժամիջոցներից», նույնպես կընկնեն սահմանափակումների տակ: Նոր պատժամիջոցներն ուղղված կլինեն նաև Ռուսաստանի էներգետիկ հնարավորությունների սահմանափակմանը, Վաշինգտոնը, սակայն, կփորձի նվազագույնի հասցնել հետևանքներն էներգակիրների շուկայում, ասված է զեկույցում: