Թուրքիայում գտնվող Փոսով քաղաքի պատվիրակությունը այցելեց Ախալցխայի քաղաքապետարան

Թուրքիայում գտնվող Փոսով քաղաքի պատվիրակությունը այցելեց Ախալցխայի քաղաքապետարան

Թուրքիայում գտնվող Փոսով քաղաքի պատվիրակությունը այցելեց Ախալցխայի քաղաքապետարան։ Քաղաքապետ Զազա Մելիքիձեն եւ քաղաքապետի առաջին տեղակալ Գուրամ Մելիքիձեն Ախալցխայի քաղաքապետարանի շենքում հանդիպել են Փոսովի եւ Չիլդրի քաղաքապետերին, ինչպես նաեւ  Փոսով քաղաքում գտնվող թուրքական զորքերի հրամանատարի հետ:

Կողմերը խոսել են հետագա ծրագրերի եւ փոխադարձ համագործակցության մասին: Այս մասին տեղեկացնում է Ախալցխայի քաղաքապետարանի facebook-յան էջը։

Հարկ է նշել, որ թուրքական հարեւան քաղաքների եւ շրջանների պատվիրակությունների այցերը Ախալցխա հաճախակի բնույթ են կրում։

 

Աղբյուր՝ Akhaltskha.Net