«Սասնա ծռերից» Գեւորգ Իրիցյանն ու Թաթուլ Թամրազյանն ազատ արձակվեցին

«Սասնա ծռերից» Գեւորգ Իրիցյանն ու Թաթուլ Թամրազյանն ազատ արձակվեցին

«Սասնա ծռերի» անդամներ  Գեւորգ Իրիցյանն ու  Թաթուլ Թամրազյանը ազատ են արձակվել: NEWS.am-ի թղթակիցը Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրից հայտնում է, որ «Սասնա ծռերի» 2 անդամների խափանման միջոցը փոխվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Նշենք, որ Արշակ Վարդանյանը քննում է «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորգ Իրիցյանի, Թորոս Թորոսյանի առանձնացված մասով գործը: