Այսօր Ախալցխայում հիշեցին 2008 թվականի պատերազմում մահացած հերոսներին
Այսօր Ախալցխայում տեղական իշխանության ներկայացուցիչները կենտրոնական պարտեզում ծաղկեպսակներ դրին Վրաստանի տարածքային ամբողջականության համար մահացածների հուշաքարի մոտ եւ մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին օգոստոսյան պատերազմում զոհվածների հիշատակին։
Զոհվածների հոգիների հիշատակին հոգեհանգիստ մատուցեց Իվլիտայի Աստվածածին եկեղեցու քահանա հայր Իոանեն։
Օգոստոսյան պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված երեկո անցկացվեց նաեւ Ախալցխայի երաժշտական դպրոցում։ Միջոցառմանը իրենց համարները ներկայացրին «Մեսխեթ» ժողովրդական անսամբլը, Իվլիտայի Աստվածածնի անվան երգչախումբը, Վախտանգիշվիլի քույրերը, Վասիլ Կվինցխաձեն եւ Ալեքսանդր Կուրտանիձեն։
Երաժշտական դպրոցում հավաքված հասարակությունը կրկին անգամ հիշեց 2008թ․ պատերազմի իրադարձությունները։ Ցուցադրվեցին տեսանյութեր օգոստոսյան պատերազմի վերաբերյալ։
Akhaltskha.Net