Սամցխե-Ջավախքի հասարակական կազմակերպությունների համատեղ հայտարարությունը
Սամցխե-Ջավախքի հասարակական կազմակերպություններս ողջունում ենք ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանի՝ մայիսի 8-ին ՀՀ վարչապետի ընտրության ժամանակ ժողովրդի թեկնածու Նիկոլ Փաշինյանի օգտին կողմ քվեարկելու որոշումը և շնորհակալություն ենք հայտնում մեր հորդորները հաշվի առնելու համար:
Միաժամանակ դատապարտում ենք ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի որակումներն այս փաստի առնչությամբ և կոչ ենք անում զերծ մնալ նման հռետորաբանությունից, քանզի «Ջավախք» հայրենակցական միության նախագահն իր քվեարկությամբ արտահայտել է ջավախքահայության ճնշող մեծամասնության անառարկելի ցանկությունը:
«Ջավախք» ժողովրդական շարժում
«Վիրք» կուսակցություն
«Միասնական Ջավախք» հասարակական կազմակերպություն
Ջավախքի մտավորականների միություն
«Ջավախք» հասարակական կազմակերպություն
Սամցխե-Ջավախքի մեդիա վերլուծական կենտրոն