Ախալցխայի հայկական դպրոցում հիշեցին Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
Ապրիլի 23-ին Ախալցխայի թիվ 3 հայկական դպրոցում տեղի ունեցավ միջոցառում նվիրված Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։ Միջոցառման ընթացքում հայկական դպրոցի տարբեր դասարանների աշակերտները իրենց բազմաթիվ ելույթներով, պարերով ու հայրենասիրական երգերով հիշեցին 1915թ․ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը։ Միջոցառումը տեւեց մոտ երկու ժամ։
Միջոցառմանը դպրոցի կոլեկտիվի հետ միասին մասնակցում էին բազմաթիվ հրավիրված հյուրեր, ինչպես նաեւ Ախալցխայի հայ ազգի քաղաքացիներ ու աշակերտների ծնողներ։
Միջոցառման ավարտին ելույթ ունեցավ դպրոցի տնօրեն Սուսաննա Ակոպովան, ով իր խոսքում հատկապես նշեց, որ Հայոց Ցեղասպանությունը հայոց պատմության ողբերգական էջն է, եւ այն երբեք չպետք է մոռացվի։
Նախքան միջոցառումը դպրոցի տարբեր դասարաններում տեղի էին ունեցել բաց դասեր նվիրված Հայոց Ցեղասպանությանը։