Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնը խստորեն դատապարտում է ՀՀ ընդդիմադիր պատգամավորների ձերբակալությունը
Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնը խստորեն դատապարտում է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միզոյանի և Սասուն Միքայելյանի ձերբակալությունը։ Ընդդիմադիր պատգամավորների ձերբակալությունը հետընթաց է Հայաստանի բռնած ժողովրդավարական ուղուց եւ կարող է մեծ ու անդառնալի վնաս հասցնել ՀՀ-ԵՄ ու ՀՀ-ԱՄՆ փոխհարաբերություններին, ինչպես նաեւ վնասել ՀՀ֊ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության փաստաթղթերի վավերացման գործընթացին։
Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնը կրկին անգամ կոչ է անում ՀՀ իշխանություններին զերծ մնալ խաղաղ քաղաքացիների նկատմամբ ուժի կիրառումից եւ անհապաղ հետեւել երկրի օրենքի տառին, ինչպես նաեւ չխոչընդոտել խաղաղ հավաքների անցկացմանը եւ շտապ ազատ արձակել ձերբակալված ընդդիմադիր պատգամավորներին։
Սամցխե-Ջավախի Մեդիա Վերլուծական կենտրոնը իր լիակատար աջակցությունն է հայտնում Հայաստանի խաղաղ ցուցարարներին եւ կոչ անում նրանց զերծ մնալ կողքից կազմակերպվող սադրիչ խմբերից։
Սամցխե-Ջավախի Մեդիա Վերլուծական Կենտրոն
Ջավախք, Ախալցխա
23․04․2018թ․