Վրաց-թուրքական փոխանակման ծրագրերը ուսանողների համար
Sknews.ge-Ելենա Սեբաստովան Սամցխե-Ջավախքի համալսարանի թուրքերեն ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանողուհի է: Նա անցյալ տարի Անկարայում, ամառային դպրոցում անցավ միամսյա դասեր, իսկ Դիանա Վեդյակովան էլ այժմ պատրաստվում է այդ փոխանակման ծրագրին: Սամցխե-Ջավախքի համալսարանը ունի թուրքերեն լեզվի գրասենյակ, որը ավելի մեծ հնարավորություն է տալիս ծանոթանալ հարևան երկրի կրթության և մշակույթի հետ: Այդ գրասենյակում ստեղծված են բոլոր պայմանները, որպեսզի լեզուն ավելի մատչելի դառնա: Ամենակարևորը `փոխանակման ծրագրեր է:
«Ես կարծում եմ որ վրաց-թուրքական բարեկամական հարաբերությունների համար, սա շատ մեծ հետք է թողնում: Վրաց ուսանողին հնարավորություն է տրվում ավելի լավ ծանոթանալ թուրքական մշակույթի և պատմության հետ: Ապագայում որոշել եմ ավելի խորը ուսումնասիրել թուրքերեն լեզուն: Հնարավոր է, որ մագիստրատուրան արդեն շարունակեմ Թուրքիայում»,-ասում է Ելենա Սեբաստովան:
«Մենք ունենք փոխանակման ծրագրեր, կան ձմեռային և ամառային դասընթացներ դպրոցում, որը հնարավորություն է տալիս ավելի լավ ուսումնասիրել թուրկական մշակույթը: Մեր ուսանողները միշտ մասնակցում են այս ծրագրում: Թուրքիայում նրանք հաճախում են դպրոցներ, որոնք գտնվում են Թուրքիայի տարբեր քաղաքներում՝ Ղարսում, Անկարայում, Ստամբուլում և Էրզրումում» -ասաց Մարինե Շոնիան, թրքական ֆիլոլոգիայի, ծրագրի ղեկավար:
Թուրքերեն լեզվի գրասենյակը Սամցխե-Ջավախքում բացվել է 1993 թվականին, իսկ 2008 թվականից այն հագեցված է ժամանակակից տեխնոլոգիաներով:
Համալսարանում միայն թուրքերն լեզվի մասնագիտությամբ ,35 ուսանողներ են սովորում:
Akhaltskha.Net