Արտյուշ Գրիգորյան․ Մի անգամ չիմացանք, որ Շիրակի մարզպետն ու Սամցխե- Ջավախքի մարզպետը նման հարց քննարկեն
Թուրքիայի Արդահանի նահանգապետը այցելել է Սամցխե-Ջավախք և ի թիվս այլ հարցերի, քննարկում են տուրիզմի ոլորտում համագործակցելու հնարավորությունները։ Ուզում են թուրքերին բերեն ներկայացնեն Ջավախքի գրավչությունը։
Մի անգամ չիմացանք, որ Շիրակի մարզպետն ու Սամցխե- Ջավախքի մարզպետը նման հարց քննարկեն։ Իսկ իրականում Շիրակի մարզն ու Ջավախքը՝ ունենալով գրեթե միանման բնակլիմայական պայմաններ, միասնական տուրիստական կենտրոն դառնալու ու ներկայանալու մեծ պոտենցիալ ունեն։
Համատեղ տուրիստական փաթեթները, որոնցով տուրիստին կառաջարկվի հանգստի մի մասն անցկացնել Հայաստանում, մյուս մասը Վրաստանում՝ երկու հարևան մարզերի գրավչությունը որպես տուրիստական վայրեր կրկնակի կավելացնեն։
Հասկանալի է, որ դրա համար անհրաժեշտ են համապատասխան ենթակառուցվածքներ և դա մի օրում հնարավոր չէ կյանքի կոչել, բայց գոնե սկսելուն, հիմքերը դնելուն, և տարեց տարի այն իրականացնելուն կարծես ոչ մի բան չպետք է խանգարի։