Ախալցխայում հանդիպել են Սամցխե-Ջավախքի և Արդահանի մարզպետները

Սամցխե-Ջավախքի մարզապետ Ակակի Մաճուտաձեն Ախալցխայում ընդունեց Թուրքիայի սահմանամերձ շրջանի՝ Արդահանի նորանշանակ մարզապետ՝ Մահմուտ Էմինին:
Այցի նպատակն էր խորացնել Սամցխե-Ջավախքի և Արդահանի միջև եղած հարաբերությունները:
Թուրքիայից Ախալցխա ժամանած հյուրը հետաքրքրվեց Սամցխե-Ջավախքում տուրիստական ներուժի զարգացման հարցով: Մարզապետները զրուցեցին սահմանամերձ շրջանների միջև տնտեսական, զբոսաշրջային, մշակութային եւ կրթական ոլորտների համագործակցության զարգացման հեռանկարների մասին:
Հանդիպմանը մասնակցում էր նաև Արդահանի առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ՝ Չեթին Դեմիրջին և Ախալցխայի քաղաքապետ Զազա Մելիքիձեն:
Հանդիպման ավարտին մարզապետները միմիանց փոխանցեցին հուշանվերներ: