Սամցխե-Ջավախքում սկսելու է հեռարձակել ռուսալեզու նոր ալիք
«Տոկ- TV» ՝ Վրաստանում միակ ռուսալեզու հեռուստաալիքն է, որը նոր տարում սկսում է հեռարձակվել Սամցխե-Ջավախքում: Հեռուստաընկերության հիմնադիրներից մեկը՝ Նաթիա Կուպրաշվիլին է: Նրա խոսքերով նոր ալիք ստեղծելու գաղափարը հասունացավ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի դեսպանատան աջակցության շնորհիվ Սամցխե-Ջավախքում կառուցվեց թվային հեռահաղորդակցման ցանց:
Ալիքի հաղորդման համար նախատեսված սարքավորումը տեղադրված է Դամալա գյուղի մոտակայքում գտնվող լեռան վրա, ծովի մակարդակից 2150 մետր բարձրության վրա։ Ալիքի ազդանշանը տարածվում է նաև այն գյուղերի վրա, որտեղ վրացական ալիքները ընդհանրապես չէին հեռարձակվում:
Պարտավորության համաձայն, ալիքը պետք է հեռարձակի վրացերեն եւ ռուսերեն լեզուներով, առնվազն օրական 12 ժամ: