Կիրիլովի նկատմամբ ահաբեկչությունը պետք է դատապարտի ամբողջ միջազգային հանրությունը. ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչություն

Կիրիլովի նկատմամբ ահաբեկչությունը պետք է դատապարտի ամբողջ միջազգային հանրությունը.  ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչություն


ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչությունը հայտարարել է, որ Ռուսաստանի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովի դեմ ահաբեկչության հարցը կբարձրացնի դեկտեմբերի 20-ին համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհրդի նիստում:  Նշվում է, որ Կիրիլովի նկատմամբ ահաբեկչությունը պետք է դատապարտի ամբողջ միջազգային հանրությունը:

Ավելի վաղ Ռուսաստանի Քննչական կոմիտեն Կիրիլովի մահը ահաբեկչություն է որակել:

Կիրիլովը զոհվել է Մոսկվայի Ռյազանի պողոտայի բնակելի շենքի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով: Նշվում է, որ շքամուտքի մոտ կանգնած էլեկտրական սկուտերի վրա ինքնաշեն պայթուցիկ սարք է տեղադրված եղել, որը գործարկվել է հեռակառավարմամբ։

Ռուսաստանը կատարվածի համար մեղադրել է Ուկրաինային: