Ախալցխայի քաղաքապետարանում հայտարարվէլ է մրցույթ նոր աշխատատեղի համար
Ախալցխայի քաղաքապետարանը հայտարարում է մրցույթ նոր աշխատատեղերի համար։ Քաղաքապետարանը ընտրելու է 16 անձի ցուցակով և 47 աշխատակցի` պայմանագրով:
63 հոգու համար նախատեսված աշխատատեղերի համար հաղթողներ կընտրվեն պարզեցված մրցակցության միջոցով: Մրցույթը անցկացվելու է երկու փուլով: Դիմումները ընտրելուց հետո կանցկացվի հարցազրույց:
Քաղաքացիական ծառայության բյուրոյի կայքէջի (www.hr.gov.ge) հայտարարության վերջնաժամկետը դեկտեմբերի 22-ն է:
Հարկ է նշել, որ անցած շաբաթ Ախալցխայի նորընտիր քաղաքապետ Զազա Մելիքիձեն աշխատանքից ազատել էր մոտ 25 աշխատակցի։ Ինչպես մեր կայքին հայտնեց քաղաքապետարանի նախկին աշխատակիցներից մեկը՝ այսօր Ախալցխայի քաղաքապետարանում (բացի ընտրված մի քանի հայազգի պատգամավորներից) մնացել է ընդամենը մեկ ազգային փոքրամասնության ներկայացուցիչ։
Akhaltskha.Net