Կուրսկի մարզում մարտերին անցած շաբաթվանից մասնակցում են նաև հյուսիսկորեացի զինվորականներ. Պենտագոն

Կուրսկի մարզում մարտերին անցած շաբաթվանից մասնակցում են նաև հյուսիսկորեացի զինվորականներ. Պենտագոն


Պենտագոնը հայտնել է, որ Կուրսկի մարզում ընթացող մարտերին ռուսական զինված ուժերի կողմից անցած շաբաթվանից մասնակցում են նաև հյուսիսկորեացի զինվորականները:

ԱՄՆ պաշտպանության նախարարության խոսնակ Պատրիկ Ռայդերի խոսքով՝ ըստ Պենտագոնի տեղեկության՝ նրանց շրջանում արդեն կան զոհեր և վիրավորներ: Ուկրաինական հետախուզության տվյալով՝ արդեն 30 հյուսիսկորեացի զինվոր է զոհվել կամ վիրավորվել։ Տեղեկությունը հաստատել է նախագահ Վոլոդիմիր Զելենսկին:

Պետքարտուղարության խոսնակն էլ հայտարարել է՝ եթե հյուսիսկորեացի զինվորականները հատեն Ռուսաստան-Ուկրաինա սահմանը, դա կնշանակի էսկալացիայի նոր փուլ:

«Թե ինչպես դրան կարձագանքեն Միացյալ Նահանգները և մեր դաշնակիցները, իհարկե չեմ պատրաստվում բարձրաձայնել»,- հավելել է Մեթյու Միլլերը: