Նինոծմինդայի շրջանում պաշտոնապես հայտարարվեց նորընտիր ավագանու կազմը
Հոկտեմբերի 21-ին անցկացված տեղական ինքնակառավարման ընտրությունների առաջին փուլի արդյունքներով առաջադրված 64 քաղաքապետից 58-ը ստացան ձայների մեծամասնություն։ Ընտրական օրենսդրության համաձայն նրանք արդեն պետք է ձեռնամուխ լինեն պարտականությունների կատարմանը։
Նոյեմբերի 13-ին Նինոծմինդայի շրջանում պաշտոնապես հայտարարվեց նորընտիր ավագանու կազմը։ Քանի որ <Վրացական Երազանք> կուսակցությունը տեղական ինքնակառավարման ընտրությունների ժամանակ Նինոծմինդայի շրջանում հավաքել էր առավելագույն ձայնը ՝ընտրողների 75 տոկոսը, ապա այս կուսակցության 15 պատգամավորներից 13-ը կընտրվեն որպես Սակրեբուլոյի պատգամավորներ։ Պատգամավորներ կընտրվեն նաև <Հայրենասերների Ալյանս>-ից 1 հոգի և 1 հոգի < Եվրոպական Վրաստան> կուսակցություններից ։
Նորընտիր ավագանու կազմին ներկայացրեցին Վրաստանի Խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը և Նինոծմինդայի շրջանային ժողովի նախագահ Սմբատ Կյուրեղյանը։ Նրանք ներկայացրեցին նաև Նինոծմինդայի նորընտիր քաղաքապետին՝ Անիվարդ Մոսոյանին։
Հենզել Մկոյանի խոսքերով նոր ավագանու կազմում կատարվել են մեծ փոփոխություններ՝ ընտրվել են երիտասարդ կադրեր, որպեսզի երիտասարդներն իրենց ուժն ու եռանդը հնարավորինս ներդնեն առաջիկայում ծրագրված նպատակների իրագործմանը։ Իսկ վերջում ներկայացրեցին և շնորհավորեցին Նինոծմինդայի շրջանում ընտրված ավագանու 15 անդամներին՝
- Սմբատ Կյուրեղյան
- Գեորգի Զմոյան
- Նատո Իրեմաձե
- Կոնստանտին Վարդանյան
- Վահան Արոյան
- Սամվել Իրիցյան
- Սեդա Դարբինյան
- Անդրանիկ Խաչատրյան
- Մանվել Աբգարյան
- Ջոնի Բերիձե
- Վրեժ Մուրադյան
- Հարություն Հովհաննիսյան
- Անդրանիկ Մկրտչյան
- Արայիկ Բդոյան
- Վաղինակ Ղազարյան