Ադիգենի շրջանի Մոխե գյուղում բացվել է ուղղափառ եկեղեցի
Ադիգենի մունիցիպալիտետի Մոխե գյուղում Սուրբ Անդրեասի անվան եկեղեցի է բացվել: Սինոդի անդամների հետ միասին ուղղափառ եկեղեցու բացումը իրականացրեց Ախալցխայի և Տաո-Կլարջեթիի մետրոպոլիտը:
Տոնական ծառայությունից հետո Մոխե գյուղում համերգ տեղի ունեցավ:
Միջոցառմանը ներկա էին տեղական ինքնակառավարման եւ եկեղեցական թեմի ներկայացուցիչները: Համերգին մասնակցում են «Մետեխի», «Ալեգրո» եւ «Էրիսիոնի» պարային եւ վոկալի համույթները: Տաճարում ծառայելու են երկու ուղղափառ հոգեւորականներ: