Ադիգենում ընտրել են սակրեբուլոյի նախագահին
Ադիգենի մունիցիպալիտետի չորրորդ գումարման առաջին նստաշրջանի ժամանակ ընտրեցին սակրեբուլոի նախագահին, նախագահի տեղակալին և սակրեբուլոի հանձնաժողովների ներկայացուցիչներին: Գաղտնի քվեարկությամբ սակրեբուլոյի նախագահի պաշտոնում ընտրվեց Իմեդա Մղեբրիշվիլին: Սակրեբուլոի 29 անդամներից 25 ընտրեցին Իմեդա Մղեբրիշվիլիին: Նրան դեմ քվեարկեց 3 պատգամավոր, իսկ մեկ քվեաթերթիկն ուժը կորցրած ճանաչվեց: Սակրեբուլի նորընտիր նախագահը իր տեղակալի պաշտոնին առաջարկեց Թամազ Դզազամիաին, որը եւս ընտրվեց ձայների մեծամասնությամբ:
Իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ ընտրվեց Զազա Մեգեբիշվիլին:
Ֆինանսատնտեսության, էկոնոմիկայի եւ գույքի կառավարման հանձնաժողովի նախագահ՝ Լազե Չինգգարաշվիլին:
Մշակույթի, կրթության, սպորտի եւ երիտասարդության հարցերի վարչության նախագահ՝ Դավիթ Աբուլաձեն:
Ալեքսի Էնդելաձեն, բնապահպանական եւ ագրարային հարցերի հանձնաժողովի նախագահ:
Ինա Կապանաձեն զբաղեցրեց առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնը:
Akhaltskha.Net