Ախալցխայում ընտրությունների արդյունքները արդեն հայտնի են
Հոկտեմբերի 21-ի տեղական ինքնակառավարման ընտրությունների արդյունքում, Ախալցխայի թիվ 37 ընտրատարածքում հաղթել է «Վրացական երազանքը»: Քաղաքապետի թեկնածու Զազա Մելիքիձեն ստացել է ձայների 69 տոկոսը: «Վրացական երազանք»ի թեկնածուն «Եվրոպական Վրաստան» ի թեկնածուին հաղթել է 34 տեղամասում: Վաժա Չիտաշվիլին 20 ձայնով ավել հաղթել է միայն Վալեի 9-րդ ընտրատեղամասում: Իշխող կուսակցությունը 66 տոկոսով հաղթում է ընտրություններին՝ համամասնական համակարգով: «Վրացական երազանք»ի թեկնածուները, հաղթեցին Ախալցխայի մունիցիպալիտետի բոլոր 18 մեծամասնական ընտրատարածքներում:
«Բոլոր թաղամասերում ավարտվեց ընտրական գործընթացը: Բոլոր քվեաթերթիկները մեր մոտ են և մեր տվյալներով այս ընտրություններին հաղթեց «Վրացական երազանքը»-ը: Մենք ստացել են 4 բողոքի դիմում, տարբեր խախտումների հետ կապված»,-ասաց Թեա Գավաշվիլի, 37 Ախալցխայի թաղամասի ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը:
Akhaltskha.net