Ախալցխայի Հոգեւոր Տեսչությունը երկու օրվա ընթացքում օգնություն տրամադրեց եւս 6 կարիքավոր ընտանիքների
Սույն թվականի հոկտեմբերի 12-ին Ախալցխայի հոգևոր տեսուչ՝ Հոգշ․ Տ․ Հակոբ աբեղա Սահակյանը այցելեց ք․ Ախալցխայի փ․ Փալիաշվիլի 34 հասցեում բնակվող Խաչատրյան Ջեմմային։ 87 ամյա տիկին Ջեմման ապրում է միայնակ և գոյատևում է թոշակի գումարով։
Նույն օրը օգնություն տրամադրվեց նաև քաղաքի Փալիաշվիլի 29 հասցեում բնակվող Գրիգորյան Ժենյաին։ Թոշակառու տիկին Ժենյան ապրում է միայնակ և իր կարիքները փորձում է հոգալ նպաստի գումարով։
Օգնություն տրամադրվեց ևս մեկ կարիքավոր ընտանիքի, որը բնակվում է ք․ Ախալցխայի փ․ Ջաղելի 46 հասցեում բնակվող Խակցյան Ժոռային։ Ժոռան գտնվում է սոցիալապես անապահով վիճակում ապրում է միայնակ։ Հոգևոր Տեսչությունն այս երեք ընտանիքին սննդամթերք տրամադրեց։
Ախալցխայի հոգևոր տեսուչ՝ Հոգշ․ Տ․ Հակոբ աբեղա Սահակյանը այսօր՝ հոկտեմբերի 13-ին օգնություն տրամադրեց ք․ Ախալցխայի փ․ Կամանելի 9 հասցեում բնակվող Պետրոսյանների ընտանիքին։ Պետրոսյան Սարգիսն ունի առողջական խնդիրներ, առաջին կարգիի հաշմանդամ է, ապրում է կնոջ հետ։
Օգնություն տրամադրվեց նաև ք․ Ախալցխայի փ․ Ծ․Ա․ Ծոդեբուլի 30 հասցեում բնակվող Թութունջյանների ընտանիքին։ Թոշակառու տիկին Սվետան ապրում է ամուսնու հետ և թոշակի գումարով են գոյատևում։
Սննդամթերք տրամադրվեց ևս մեկ կարիքավոր ընտանիքի, որը բնակվում է ք․Ախալցխայի փ․ Դիդմամիշվիլի 10 հասցեում բնակվող Անեսյանների ընտանիքին։ Երկու հոգուց բաղկացած ընտանիքն ապրում է սոցիալապես անապահով վիճակում։