Ախալցխայի հուգեւոր տեսչությունը կրկին օգնության ձեռք է մեկնում կարիքավոր ընտանիքներին
Ախալցխայի հոգևոր տեսուչ՝ Հոգշ․ Տ․ Հակոբ աբեղա Սահակյանը հոկտեմբերի 10-ին օգնություն տրամադրեց ք․Վալե (второй шахта) կոչվող շրջանում, փ. Ծերեթելի 26 հասցեում բնակվող Զեդգինիձեների ընտանիքին։ Երկու հոգուց բաղկացած ընտանիքը գտնվում է սոցիալապես անապահով վիճակում։
Սննդամթերք տրամադրվեց ք․Վալե (второй шахта) կոչվող շրջանում, փ. Ծերեթելի 19 հասցեում բնակվող Բագրատունյանների ընտանիքին։ Առողջական խնդիրների պատճառով ընտանիքը հայտնվել է կարիքի մեջ։
Այցելեցին նաև ք․ Վալե (второй шахта) կոչվող շրջանում, փ Մեգոբրոբիս 20 հասցեում բնակվող Թարզյան Էմմայի ընտանիքին։ Երկու հոգուց բաղկացած ընտանիքն ապրում է անապահով վիճակում, մշտական աշխատանք չունենալու պատճառով ընտանիքը հայտնվել է կարիքի մեջ՝ չկարողանալով հոգալ անգամ իր նվազագույն կարիքները:
Այս ընտանիքներն իրենց շնորհակալությունն հայտնեցին Հոգևոր Տեսչությանն հոգածու վերաբերմունք ցուցաբերելու համար։